Ինչպես հայտնում է itar-tass-ը, պատասխանատվությունն անձնավորված է լինում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով օրեր առաջ Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած վթարի մեղավորների մասին հարցին:
«Քննչական մարմինները պետք է բացահայտեն մեղավորներին, քանի որ այդ սարսափելի ողբերգությունը տեղի է ունեցել կոնկրետ մարդկանց պատճառով: Ամեն ինչ կարվի՝ մեղավորներին գտնելու և պատասխանատվության ենթարկելու համար»,- ասել է ՌԴ նախագահը։
ՌԴ նախագահը ևս մեկ անգամ իր ցավակցությունն է հայտնել Մոսկվայի մետոպոլիտենի վթարի արդյունքում զոհերի և տուժածների ընտանիքներին: «Մենք կանենք ամեն ինչ՝ նրանց օժանդակելու համար»,- ասել է Պուտինը։
Հիշեցնենք, որ Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է 23, վիրավորվել ավելի քան 160 մարդ: