Եվրամիության կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները կարող են վնաս հասցնել ոչ միայն ռուսական կողմին, այլեւ ԵՄ-ի երկրներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարարությունը:
«Այդօրինակ միակողմանի քայլերը վնասակար են ոչ միայն Ռուսաստանի, այլեւ հենց ԵՄ-ի անդամ երկրների համար, որոնցից շատերը լուրջ տնտեսական դժվարություններ են կրում»,-ասված Է հաղորդագրության մեջ, որը զետեղված Է ԱԳ նախարարության կայքում:
«Դրա հետ մեկտեղ Սմոլենսկյան հրապարակում նշել են, որ «տնտեսական գործիչները որպես քաղաքական զենք օգտագործելը մեր ընտրությունը չԷ»:
«Մենք առաջվա պես բաց ենք Եվրամիության երկրների հետ իրավահավասար, գաղափարախոսությունից զերծ երկխոսության համար»,-նշել են ԱԳՆ-ում:
«Ինչպես հայտնի Է դարձել լույս հուլիսի 17-ի գիշերը, Եվրամիության երկրների ղեկավարները որոշում են ընդունել ուկրաինական ճգնաժամի կապակցությամբ ընդլայնել սահմանափակիչ միջոցառումները Ռուսաստանի նկատմամբ: Մասնավորապես, Եվրամիության երկրների գագաթնաժողովը որոշում է ընդունել Ռուսաստանում կասեցնել նոր նախագծերի գործարկումը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի եւ Եվրոպայի ներդրումային բանկի գծով:
Սեկտորյալ առեւտրական ու տնտեսական պատժամիջոցների մասին որոշումներ չեն ընդունվել: Գագաթնաժողովում համաձայնեցված ԵՄ-ի լրացուցիչ պատժամիջոցներով նախատեսվում է նաեւ նոր ֆիզիկական անձանց ու ընկերություններ ընդգրկել Ռուսաստանի եւ Ուկրաինայի համար նախատեսված «սեւ ցուցակում», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: