ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար եւ առաջին տիկին Հիլարի Քլինթոնը ամենահայտնին ու ամենասիրվածն Է ճանաչվել 2016 թվականի ընտրություններում ԱՄՆ-ի նախագահի 16 պոտենցիալ թեկնածուների շարքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Gallup վերլուծական ընկերության կողմից անցկացված հարցման տվյալները:
Դրանց համաձայն՝ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղարին ճանաչում Է հարցվածների 91 տոկոսը, իսկ նրա ժողովրդականության վարկանիշը, որը հիմնված Է այն տվյալների վրա, թե որքան ամերիկացիներ են համակրում (55 տոկոս) եւ չեն համակրում (36 տոկոս) նրան, կազմում Է 19 կետ:
Քլինթոնը, ընկերության տվյալներով, միագումար ցուցանիշներով գերազանցում Է ԱՄՆ-ի նախագահի մյուս 15 պոտենցիալ թեկնածուներին: Gallup-ի վարկանիշում բարձր դիրքեր են զբաղեցնում նաեւ Արկանզասի նահանգի նախկին նահանգապետ հանրապետական Մայք Հաքաբին եւ Կենտուկիի նահանգից հանրապետական սենատոր Ռենդ Փոլը:
Դեմոկրատներից հայտնիության ու ժողովրդականության առավել բարձր ցուցանիշներ Է արձանագրել Մասաչուսեթսի նահանգից սենատոր Էլիզաբեթ Ուորենը:
Հիլարի Քլինթոնը համարվում Է 2016 թվականի ընտրություններում ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի հավանական թեկնածուներից մեկը: Մայիսի կեսին Ipsos սոցիոլոգիական ընկերությունը հայտնել Էր, որ ԱՄՆ-ի՝ հարցմանը մասնակցած քաղաքացիների մեծամասնությունը Քլինթոնին համարում Է այդ նախագահական ընտրությունների հավանական հաղթողը: 66-ամյա Քլինթոնն ինքը առայժմ չի հաստատել, որ պայքարելու Է բարձրագույն պաշտոնի համար: Նա ասելԷ, որ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ որոշումն ինքը կընդունի տարվա վերջից ոչ շուտ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: