Ուկրաինայում ռազմական գործողությունների անցկացման հատվածներում կարող են փակվել օդային միջանցքները քաղաքացիական ավիացիայի համար։ Ինչպես հաղրոդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ռուսական «Ինտերֆաքս»-ը, լրատվական գործակալության աղբյուրը նշել է, որ ներկայումս մանրամասն քննարկվում է այդ հարցը։
Ըստ որոշ տեղեկությունների, ինքնաթիռը թռիչք է կատարել 10 կմ-ից ավելի բարձրությամբ, այնինչ Ուկրաինան թռիչքների առավելագույն բարձրություն է սահմանել է 10 կմ-ն։ Malaysia Airlines ընկերությունն էլ այդ ընթացքում հաստատել է, որ թռիչքի ժամանակ Ուկրաինայից հաղորդագրություն է ստացել, թե դիսպետչերները կորցրել են «Բոինգ 777»-ի հետ կապը։
Նրանք նաև հաստատել են, որ ինքնաթիռում եղել են 280 ուղևորներ և անձնակազմի 15 անդամներ։ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովը պահանջել է արագ հետաքննություն անցկացնել Ուկրաինայում կատարվածի առնչությամբ։ Այդ մասին հ այտարարել է հանձնաժողովի նախագահ Ժոզե Բառոզուն։ Նույն աղբյուրի հաղորդմամբ՝ փորձագետները դեռևս խուսափում են որոշակի եզրակացություններ անել' սպասելով նախաքննության արդյունքներին։