Հուլիսի 21-ի երեկոյան նախատեսվում է քվեարկություն անցկացնել Ուկրաինայի արեւելքում մալայզիական մարդատար ինքնաթիռի կործանման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանձեւի շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Նյու Յորքում համաշխարհային կազմակերպության կենտրոնակայանի դիվանագիտական մի աղբյուր:

 

Նյու Յորքի ժամանակով ժամը 15:00-ին (Երեւանի ժամանակով՝ ժամը 23:00-ին) ՄԱԿ-ի ԱԽ-ն, ինչպես սպասվում է, կքվեարկի բանաձեւի ավստրալիական նախագծի շուրջ:

 

Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի տեղեկատվության՝ Ավստրալիայի պատվիրակության կողմից պատրաստված բանաձեւի նախագծում աջակցություն է հայտնվում «միջադեպի մանրակրկիտ եւ անկախ միջազգային հետաքննություն» անցկացնելուն: Փաստաթուղթն Ուկրաինայի արեւելքում գործող աշխարհազորայիններից, որոնք վերահսկում են Boenig-ի կործանման վայրը, պահանջվում Է «ձեռնպահ մնալ ցանկացած այնպիսի գործողություններից», որոնք կարող են վնասել հանցանշանների մաբողջականությանը, ինչպես նաեւ «անհապաղ ապահովել հետաքննիչների անվտանգ, լիակատար ու անարգել մուտքը» ավիաաղետի շր ջան:

 

Բանաձեւի նախագիծը արձանագրում է, որ մարդատար ինքնաթիռը խփվել է, եւ պահանջում է արդարադատությանը հանձնել միջադեպի համար բոլոր պատասխանատուներին: Բանաձեւի նախագծով կոչ է արվում տարածաշրջանի բոլոր պետություններին եւ ուժերին ձեռնպահ մնալ մարդատար ինքնաթիռների նկատմամբ ագրեսիվ գործողություններից:

 

Ռուսաստանը «Մալայզիական ավիաուղիների» Boeing-ի կործանման անաչառ հետաննություն անցկացնելու վերաբերյալ բանաձեւի սեփական նախագիծ է ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ: Ինչպես լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ին առընթեր ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը, դա արվել է ի հակակշիռ արդեն ներկայացված ավստրալական նախագծի: «Տարբերությունն այն է, որ մեր նախագծում միանգամայն պարզորոշ ասված է, որ դա պետքի լինի անաչառ միջազգային հետաքննություն Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության հովանու ներքո»,- նշել է Չուրկինը:

 

«Մալայզիական ավիաուղիներ» ընկերության Boeing 777-ը, որը հուլիսի 17-ին Ամստերդամից թռչում էր Քուալա Լումպուր, կործանվել է Ուկրաինայի Դոնեցկի մարզի տարածքում: Հանրանավում գտնվող բոլոր ուղեւորները, ներառյալ անձնակազմի անդամները, թվով՝ 298 մարդ, զոհվել են: Ավիափոխադրողի տվյալներով՝ զոհերի թվում են Մալայզիայի, Նիդեռլանդների, Ավստրալիայի, Ինդոնեզիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Բելգիայի, Ֆիլիպինների, Կանադայի եւ Ներ Զելանդիայի քաղաքացիներ: Հետաքննությունը դիտարկում է այդ ողբերգության տարբեր վարկածներ, այդ թվում՝ ենթադրությունը, որ օդան ավը խփվել է «երկիր-օդ» դասի հրթիռով: