«Սևան-Հրազդանյան ջրառ» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ջրաշրջանառություն իրականացնելու անհրաժեշտությունից ելնելով, ինչպես նաև նախազգուշական վերականգնողական ու նորոգման աշխատանքների հետ կապված' հուլիսի 21-ից որոշ ժամանակով կդադարեցվի Արզնի-Շամիրամ ջրանցքի 2-րդ հերթով իրականացվող ոռոգման ջրի մատակարումը:
Ընկերությունը ստեղծված անհարմարությունների համար հայցում է «Փարպի» և «Շամիրամ» ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքներում գտնվող ջրօգտագործողների ներողամտությունը և հայտնում, որ ոռոգման ջրի մատակարումն անմիջապես կվերսկսվի համապատասխան աշխատանքների ավարտից հետո: