Մխչյան N1 և N2 պոմպակայանների վթարային հատվածների նորոգման աշխատանքների անհրաժեշտությունից ելնելով՝ օգոստոսի 4-6-ը կդադարեցվի Արտաշատի ջրանցքով իրականացվող ոռոգման ջրի մատակարումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեից, այս մասին հաղորդում է «Սևան-Հրազդանյան ջրառ» փակ բաժնետիրական ընկերությունը:
Մասնակիորեն կջրազրկվեն «Ազատ» ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքներում գտնվող համայնքները, ամբողջությամբ' «Արտաշատ» և «Վեդի» ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքներում գտնվող համայնքները:
Ստեղծված անհարմարությունների համար ընկերությունը հայցում է ջրօգտագործողների ներողամտությունը և հայտնում, որ ոռոգման ջրի մատակարարումն անմիջապես կվերսկսվի վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո: