ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ հեռախոսազրույցների ընթացքում քննարկել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը, եթե Մոսկվան ոչինչ չձեռնարկի Ուկրաինայում իրավիճակի կայունացման հարցում: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
«Օբաման և Մերկելը համակարծիք են այն հարցում, որ ՌԴ-ն պատասխանատվություն է կրում այն բանի համար, որ Ուկրաինայի արևելքում անջատողականները շարունակում են զենք ստանալ»,- հաղորդում է Սպիտակ տունը։
Հաղորդվում է նաև, որ Քեմերոնի հետ Օբամայի զրույցի ընթացքում կողմերն ընդունել են հետագա գործողություններ ձեռնարկելու անհրաժեշտությունը, եթե ՌԴ-ն շարունակի ոչինչ չանելու քաղաքականությունը: