Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 21-ին ընդունել է Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին:
Հանդիպմանը, որին մասնակցել է Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ ար քեպիսկոպոս Մարտիրոսյանը, քննարկվել են եկեղեցու, պետության եւ հասարակության միջեւ կապերի ընդլայնմանը եւ խորացմանը վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանը կարեւորել է Հայ Առաքելական եկեղեցու դերը մեր ժողովրդի պատմության եւ պետականաշինության գործում՝ ընդգծելով, որ այն եղել է եւ կմնա համայն հայության համախմբման, ազգային ինքնության պահպանման եւ մատաղ սերնդի հայեցի դաստիարակության կարեւորագույն ինստիտուտներից մեկը: