ՀՀ ԱԻ նախարարությունում հուլիսի 21-ին տեղի ունեցած հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը վարել է ԱԻ նախարար Արմեն Երիցյանը: Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը զեկուցել է շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և կատարված հանձնարարականների մասին: ՓԾ տնօրենի տեղակալը զեկուցել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում ՓԾ կողմից անցկացրած խոշոր ուսումնավարժանքի և հուլիսի 21-29-ը տեղի ուենանալիք INSARAG-ի չափանիշներին համապատասխան ներքին որակավորման վարժանքների մասին:

 

Նախարարին զեկուցվել է հակակարկտային կայանների ընթացիկ շահագործման և նոր ռադիոլոկացիոն կայանի ձեռքբերման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։ Անցյալ շաբաթ Լոռու մարզում տեղադրվել է 10 նոր հակակարկտային կայան։ Արմեն Երիցյանին են ներկայացվել սեպտեմբերի 4-ի' ԱԻՆ աշխատակցի օրվա տոնական միջոցառման նախապատրաստական աշխատանքները:

 

Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ փրկարար ծառայության և մարզային փրկարարական վարչության պետերը զեկուցել են շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ընթացիկ աշխատանքների, մարզային ՃԿԿ-ների ստեղծման մասին: