Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ճեպազրույցի ընթացքում բացառել է երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

«Բացառվում է: Վրաստանում մինչև 2016 թվականը չեն անցկացվի խորհրդարանական ընտրություններ»,- հայտարարել է Ղարիբաշվիլին:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ղարիբաշվիլին հայտնել էր, որ Վրաստանի կառավարության կազմում տեղի ունեցած փոփոխությունների՝ 6 նախարարի և 1 պետնախարարի հրաժարականի մասին. խոսքը մշակույթի և հուշարձանների պահպանության, շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների, փախստականների հարցերով, գյուղատնտեսության, տարածքային զարգացման, պատիժների իրականացման և սփյուռքի նախարարների մասին է: