Հունաստանում այսօր սկսվել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, հայտնում է Agence France-Presse-ը:
Ավելի քան 19,000 ընտրատեղամասեր են բացվել տեղական ժամանակով ժամը 07:00-ին:
Ընտրողների ցուցակներում, ըստ ներքին գործերի նախարարության տվյալների, կա 9,800,760 քաղաքացի: Քվեարկությունը կավարտվի ժամը 19.00-ին:
Հիշեցնենք, որ արտահերթ ընտրություններ են նշանակվել այն բանից հետո, երբ խորհրդարանը չկարողացավ նախագահ ընտրել և Սահմանադրության համաձայն լուծարվեց: