Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ղեկավար Նինո Բուրջանաձեն երկրում կանխատեսում է արտահերթ ընտրությունների անցկացում: Այս մասին հայտնել է «Новости-Грузия»-ն:

 

«Շատ հավանական է, որ արտահերթ ընտրություններ կանցկացվեն, քանի որ երկիրը գրեթե փլուզման եզրին է, և մենք կամաց-կամաց սուզվում ենք ճահճի մեջ: Իշխանությունները անում են ամեն ինչ, որպեսզի ընտրություններից երեք շաբաթ առաջ ևս մեկ անգամ հետաձգեն կարևորագույն խնդիրների քննարկումը, և հետո հայտարարեն, որ այդ փոփոխությունների համար ժամանակ և ռեսուրսներ չկան, և ամեն ինչ թողնեն այնպես, ինչպես դա եղել է «Ազգային շարժման» ժամանակ»,- դեկտեմբերի 9-ին լրագրողներին հայտարարել է Բուրջանաձեն:

 

Նրա կարծիքով' ներկայիս վրացական իշխանությունները պատրաստ չեն ընտրական միջավայրը փոխելուն:

«Եթե այսպես շարունակվի, ապա, որքան էլ «Վրացական երազանքը» չփորձի, նա չի կարող հաղթել հաջորդ ընտրություններում», - հայտարարել է Բուրջանաձեն: