Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Միավորված ժողովրդավարական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն երկրում վաղաժամկետ ընտրություններ Է կանխատեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:
«Ամենայն հավանականությամբ, կկայանան վաղաժամկետ ընտրություններ, քանի որ երկրում փաստորեն կոլապս Է, եւ մենք աստիճանաբար խրվում ենք ճահիճը: Իշխանություններն ամեն ինչ անում են, որ կարեւորագույն հարցերի քննարկումը վերստին հետաձգեն ընտրություններից երեք շաբաթ առաջ, եւ հետո հայտարարեն, որ այդ փոփոխությունների համար ժամանակ եւ ռեսուրսներ չկան, եւ ամեն ինչ թողնեն այնպես, ինչպես դա եղել Է «Ազգային շարժման» ժամանակ»,-դեկտեմբերի 9-ին լրագրողներին հայտարարել Է Բուրջանաձեն:
Նրա կարծիքով՝ Վրաստանի ներկայիս իշխանություները պատրաստ չեն փոխել ընտրական միջավայրը:
«Եթե այսպես շարունակվի, ապա ինչ ջանքեր Էլ որ «Վրացական երազանքը» գործադրի, նա չի կարողանա հաղթել ապագա ընտրություններում»,-ասել Է Բուրջանաձեն: