Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը նախաձեռնում Է վաղաժամկետ նախագահական ընտրություններ եւ վերադարձը 2004 թվականի Սահմանադրությանը, տեղեկացնում Է «Ուկրինֆորմ» գործակալության տարածած հաղորդագրությանը:
«Հայտարարում եմ այն մասին, որ ես նախաձեռնում եմ վաղաժամկետ նախագահական ընտրություններ,-ասված Է փաստաթղթում: Ես նախաձեռնում եմ նաեւ վերադարձը 2004 թվականի Սահմանադրությանը՝ խորհրդարանական հանրապետության օգտին լիազորությունների վերաբաշխմամբ»: Նաեւ Յանուկովիչը կոչ Է արել «սկսել ազգային վստահության կառավարության ձեւավորումը»: