Հունիսի 15-ին Վրաստանում մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները։ Այս մասին հայտնում է ria.ru-ն։
ՏԻՄ ընտրություններում իրենց թեկնածությունն են առաջադրել 4 դաշինք և 20 կուսակցություն: Հիմնական պայքարն ընթանում է իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի և ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության միջև:
Ողջ երկրում ստեղծվել է 84 ընտրատարածք և 3617 ընտրատեղամաս, ինչպես նաև 20 հատուկ ընտրատեղամաս:
Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ ուղիղ ճանապարհով կընտրվեն ոչ միայն Թբիլիսիի, այլև երկրի 11 խոշոր քաղաքների՝ Ռուսթավի, Քութաիսի, Բաթումի, Գորիի, Փոթիի, Զուգդիդիի, Օզուրգեթիի, Թելավիի, Ախալցխայի, Ամբրոլաուրիի, Մցխեթի ղեկավարներ: