Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ռուս փորձագետներին հրավիրել է մասնակցել Դոնբասում մալայզիական օդանավի կործանման հանգամանքների հետաքննմանը։ Այս մասին հայտնում է itar-tass-ը։
«Ես որպես Ուկրաինայի նախագահ, առաջին հերթին հրավիրել եմ այն երկրների ներկայացուցիչներին, ովքեր տուժել են ավիաաղետից: Խոսքը գնում է Նիդերլանդների, Մալայզիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ավստրալիայի մասինմ սակայն ես հանձնարարել եմ հրավիրել նաև ռուսական ներկայացուցչի, որպեսզի այդ գործընթացն անցկացվի առավելագույն թափանցիկության պայմաններում»,-հայտնել է Պորոշենկոն:
Հիշեցնեն,ք որ հուլիսի 17-ին Դոնեցկի մարզում կործանվեց «Մալայզիական ավիաուղիներ» ավիաընկերության Boeing 777 ինքնաթիռը, որն Ամստերդամից մեկնում էր դեպի Կուալա Լումպուր․ ինքնաթիռում գտնված բոլոր 298 մարդիկ զոհվել են: