5 տարի առաջ սպանված փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի հորը հետաքրքրում է, թե ինչու է նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը գործով նախկին կասկածյալին համոզում, որ նա մեղքը վերցնի իր վրա: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գևորգ Մհերյանի հայրը' Պետրոս Մհերյանը՝ խոսելով նախագահ Սերժ Սարգսյանին ուղարկված այն տեսաերիզի մասին, որտեղ Ալիկ Սարգսյանը փորձել է գործով նախկին կասկածյալին համոզել, որպեսզի նա մեղքը վերցնի իր վրա:

 

«Տեսաերիզում երևում է, թե ով ինչ է խոսում և ում ինչ համոզում: Ես Ալիկ Սարգսյանին ուղղակիորեն չեմ մեղադրում, այլ փաստերով եմ խոսում, բայց հետագայում ինչ կորոշեն ոստիկանության աշխատողները, դա իրենց գործն է: Բայց ինձ շատ է հետաքրքրում՝ ո՞րն է նրա շահը, որ մարդկանց միջոցով փորձել է համոզել, որպեսզի կասկածյալը մեղքը վերցնի իր վրա»,- ասաց Պետրոս Մհերյանը: Նա նաև կարծում է, որ այդ տեսաերիզի բացահայտումից հետո գործով դրական տեղաշարժ կլինի:

 

Շարունակությունը՝ այստեղ: