«Եթե դուք մի անգամ լսեք իմ ելույթը, այլ  ոչ թե վերնագրերով միայն ծանոթանաք, կհասկանաք, որ խոսքս վերաբերել է բացարձակապես նրան, որ Փաշինյանն ազնիվ է իր նպատակների մեջ, ազնիվ է իր ցանկությունների մեջ, բայց պետական կառավարման փորձ չունի»,-այս մասին խորհրդարանում լրագորղների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը:

Հարցին` հիասթափություն չկա՞ կուսակցությունում և Սերժ Սարգսյանի վերաբերմունքն այսքանից  իր հանդեպ ինչպիսին է, նա արձագանքեց. «Սերժ Սարգսյանը շատ հարգանքով է ընդունել իմ որոշումը, և նա միշտ հարգանքով է վերաբերվում բոլորի որոշմանը, իսկ թե մամուլում ինչ են գրում, ոնց են գրում` 48-երորդական հարցեր են»:

Այն հարցին՝ նորմալ ընդունե՞ց, Սարգսյանը, որ նա մնում է ֆրակցիա  և աջակցում է Փաշինյանին, Կոստանյանը նորից կրկնեց, որ Սերժ Սարգսյանը շատ հարգանքով է վերավբերվել իր որոշմանը:«Ինչ վերաբերում է ֆրակցիայի հետ հակասություն փնտրելուն` ես այստեղ էլ հակասություն չեմ տեսնում մեկ պարզ պատճառով, որովհետև նույն օրը ֆրակցիան էլ հայտարարություն տարածեց. այստեղ որտե՞ղ հակասություն կար»,- նշեց նա: