Սերժ Սարգսյանը պատրաստ է ընդունել հոսանքի թանկացման դեմ բողոքող 3-4 ակտիվիստի, եթե մյուսները չգնան դեպի նախագահի նստավայր և վերադառնան Ազատության հրապարակ: Այս մասին ասաց Երեևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Օսիպյանն ասաց, որ իրեն այդ մասին փոխանցել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, սակայն ակտիվիստները հրաժարվեցին ընդունել առաջարկը և շարունակում են շարժվել դեպի Բաղրամյան 26: