Հուլիսի 24-ին, ժամը 17.10-ին, Գետք համայնքի ղեկավարից ոստիկանության Ախուրյանի բաժնում ահազանգ է ստացվել, որ գյուղի վարչական տարածքում տղամարդու դիակ կա:

 

Մեկնած օպերատիվ խումբը նշված գյուղի վարչական տարածքում' անասնագոմերի հարևանությամբ կիսաքանդ շինության մեջ, հայտնաբերել է 1964 թ. ծնված Հարություն Գրիգորյանի դիակը:

 

Արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել են բռնության հետքեր և հրազենային չորս վնասվածքներ' որովայնի, թիկունքի և ձեռքի հատվածներում:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի երկու գնդակ և հինգ կրակված պարկուճ:

 

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 և 235 հոդվածների 1-ին մասի մասի հատկանիշներով:
Հանգամանքները պարզվում են:

 

Ոստիկանության քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր: