Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 27-ին այցելել է Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղ եւ մասնակցել այնտեղ Պաշտպանության բանակի զինծառայողների համար նոր բնակելի թաղամասի հիմնարկեքի արարողությանը։

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչությունից, երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել բարերար Հայկ ¯ Մաղաքելյանին այդ կարեւոր ծրագիրը ֆինանսավորելու համար՝ ընդգծելով, որ դա Հայրենիք-Սփյուռք կապերի լավագույն դրսեւորումներից է եւ կնպաստի Արցախի պաշտպանունակության ամրապնդման ու մեր բնակչության կենսապայմանների բարելավման գործին։

 

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք: