Վարդավառին նվիրված տոնական հիմնական միջոցառումների մեկնարկից առաջ հատուկ տեխնիկայով լվացվել, մաքրվել են մեր նշանավոր հայրենակիցների, նաև հայ ժողովրդի բարեկամների հուշարձանները:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների հետ գործընթացին իրենց ակտիվ մասնակցությունն են բերել նաև Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամներն ու նրանց միացած կամավորները: Երիտասարդները, բաժանվելով մի քանի խմբերի, աշխատել են մայրաքաղաքի տարբեր հատվածներում: Հատուկ տեխնիկա տրամադրելու գործում Երևանի քաղաքապետարանին աջակցել է ՀՀ ԱԻՆ-ը:

 

Դեռ մինչև կեսօր համատեղ ջանքերով մայրաքաղաքի վարչական շրջանների գլխավոր ու երկրորդական փողոցներում, այգիներում ու պուրակներում լվացվել է 46 արձան: