Հաագայի դատարանը ՅՈՒԿՕՍ-ին տուժող կողմ է ճանաչել գրեթե տասը տարի տևած դատական գործընթացքում. սեփականատերերի կորուստները գնահատվել է 50 մլրդ դոլար: Այս մասին հաղորդում է «Կոմերսանտը»։
Ըստ պարբերականի՝ այս մասին պաշտոնական որոշումը հայտնի կդառնա հուլիսի 28-ին:
Դատարանի որոշման համաձայն՝ Ռուսաստանին կպարտավորեցվի 50 մլրդ ԱՄՆ դոլար վճարել այժմ չգործող ՅՈՒԿՈՍ-ի նախկին բաժնետերերին:
Ռուսաստանը 10 օր ունի բողոքարկման համար: Պարբերականի աղբյուրները չեն կասկածում, որ Մոսկվան կբողոքարկի որոշումը: