Վաշինգտոնը տեղեկացրել է Մոսկվային, որ Ռուսաստանը խախտում է Փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին 1987թվականի պայմանագրի պայմանները: Այս մասին հայտնում է ria.ru-ն՝ վկայակոչելով New York Times պարբերականը:

 

Ըստ Վաշինգտոնի՝ վերգետնյա թունավոր հրթիռի մշակումն ու փորձարկումը խախտում է ձեռք բերված համաձայնությունը, սպառնում ԱՄՆ-ի և դաշնակիցների անվտանգությանը:

 

«ԱՄՆ-ն այն եզրահանգմանն է եկել, որ Ռուսաստանի Դաշնությունը խախտում է Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի շրջանակներում իր պարտավորությունները և եթե Մոսկվան չկատարի պայմանագրի պայմանները՝ Ամերիկան այդ հարցի շուրջ իր դաշնակիցների հետ խորհրդատվություններ կանցկացնի»,- ասել է ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը: