Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը լիահույս է շարունակել համագործակցությունը Տիգրան Սարգսյանի հետ' Վաշինգտոնում Հայաստանի դեսպանի պաշտոնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' հուլիսի 29-ին լրագրողների հետ հանդիպմանն այդ մասին ասաց ԱՄՆ դեսպանը:
Հարցին ի պատասխան' թե արդյոք Տիգրան Սրագսյանն ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելու լավագույն թեկնածուն էր, դեսպան Հեֆֆերնը նշեց, որ յուրաքանչյուր երկիր ինքն է ընտրում իր դեպսաններին, ովքեր ներկայացնում են այդ երկիրն արտասահմանում:
«Մենք երկար տարիներ աշխատել ենք պարոն Սարգսյանի հետ, երբ նա վարչապետ էր և համոզված եմ, որ կկարողանանք շարունակել նրա հետ համատեղ աշխատանքը նաև Վաշինգտոնում Հայաստանի դեսպանի պաշտոնում»,- ասաց դիվանագետը: