Ուկրաինական կողմի պատվիրակության հետ ինքնահռչակ Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ներկայացուցիչների հանդիպումը Մինսկում նշանակված Է ուրբաթ օրը՝ օգոստոսի 1-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 31-ին «Ինտերֆաքս»-ին հայտնել Է Ուկրաինայի արեւելքում իրադրության խաղաղ կարգավորման շուրջ կոնսուլտացիաների անցկացման գծով շփման խմբի մի աղբյուր:
«Խոսքը չի վերաբերում խաղաղ կարգավորման շուրջ կոնսուլտացիաներին: Հանդիպմանը նախատեսվում Է քննարկել հարցերի շատ նեղ շրջանակ: Ավելի շուտ այն կարելի Է համարել ուկրաինական կողմի հետ ինքնահռչակ հանրապետությունների ներկայացուցիչների հանդիպում»,-ճշտել Է գործակալության զրուցակիցը: Նա հայտնել Է, որ հանդիպման ընթացքում ենթադրվում Է քննարկել երկու հարց՝ գերիների փոխանակումը եւ, հավանաբար, մալայզիական Boeing-ի կործանման վայրում աշխատող փորձագետների անվտանգության ապահովումը:
Հանդիպումը տեղի կունենա նեղացված ձեւաչափով, պատմել Է աղբյուրը. «Շփման խումբը՝ Վիկտոր Մեդվեդչուկի գլխավորությամբ, չի պլանավորում մասնակցել այդ հանդիպմանը: Ենթադրվում Է, որ մասնակիցների թվաքանակն անհամեմատ ավելի փոքր կլինի, քան ավելի վաղ Դոնեցկում անցկացված կոնսուլտացիաների ժամանակ: Դեռեւս հայտնի չԷ՝ Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչման կմասնակցի արդյոք հանդիպմանը»:
Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն համաձայնել է Մինսկում հանդիպում անցկացնել ուկրաինական ճգնաժամի կարգավորման շուրջ: Ինչպես հայտնել Է բելառուսական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը, այդ առաջարկը հեռախոսազրույցի ընթացքում Բելառուսի ղեկավարին արել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: