Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունն անհանսգտացած է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության սրացմամբ, որը մարդկային կորուստների պատճառ է դարձել: Այս կապակցությամբ նախարարությամ տեղեկատվության վարչության փոխտնօրեն Մարիա Զախարովան հանդես է եկել հայտարարությամբ եւ շեշտել, որ անթույլատրելի է հակամարտության գոտում իրավիճակի լարվածությունն ու էսկալացիան:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, հայտարարության մեջ ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել կողմերին ցուցաբերել հանդուրժողականություն, հրաժարվել ուժի կիրառումից եւ անպահապաղ միջոցներ ձեռնարկել իրավիճակի կայունացման համար: «Մտահոգություն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրմամբ, որոնց հետեւանքով կան մարդկային զոհեր: Մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին: Վերջին օրերին տեղի ունեցած միջադեպերը որակում ենք որպես հրադադարի համաձայնագրի եւ ձեռք բերված համաձայանությունների խախտման լուրջ դեպք: Ձեռք բերված համաձայնությունների նպատակն էր քաղաքական հանդիպումների մակարդակով եւ բանակցությունների միջոցով հասնել հակամարտության կարգավորման: Կոչ ենք անում կողմերին ցուցաբերել հանդուրժողականություն, հրաժարվել ուժի կիրառումից եւ անպահապաղ միջոցներ ձեռնարկել իրավիճակի կայունացման համար»,- ասված է հայտարարության մեջ: