ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը Tert.am–ի հետ հեռախոսազրույցում մանրամասներ է ներկայացրել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Բրյուսելում անցկացրած հանդիպումներից։

 

«Բրյուսելում անցկացված' Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումների ընթացքում Նախագահ Սերժ Սարգսյանը ոչ արարողակարգային բազմաթիվ շփումներ է ունեցել տարբեր երկրների ղեկավարների հետ:

 

Երկկողմ հարաբերությունների շուրջ մտքերի փոխանակությունից բացի այդ շփումներում հատկապես կարևորվել է մեր տարածաշրջանում խաղաղության վերականգնման առաջնահերթությունը, և ՀՀ Նախագահը ներկայացրել է հաստատված խաղաղության դեմ վերջին օրերին Ադրբեջանի կողմից կատարված ոտնձգությունների մանրամասներն ու հետևանքները:

 

Մասնավորապես Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ ոչ պաշտոնական շփումներում քննարկվել է նաև ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի շարունակմանն առնչվող հարցեր»,– կայքին տեղեկացրել է Արման Սաղաթելյանը: