ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը (ԱԽ) դատապարտել է Իրաքում ազգային եւ կրոնական փոքրամասնությունների հալածանքները ծայրահեղականների կողմից եւ երկրի համայնքներին կոչ է արել համախմբվելու եւ պատասխանելու այն սպառնալիքին, որը նրանք ներկայացնում են երկրի ամբողջականության համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», օգոստոսի 5-ին մամուլի համար ընդունված հայտարարության մեջ Անվտանգության խորհրդի անդամները, մասնավորապես, վրդովմունք են հայտնել Նայնավայի նահանգում Սիջար եւ Թել Աֆար քաղաքների վրա «Իսլամական պետություն» խմբավորան գրոհայինների հարձակումների առթիվ:
«Անվտանգության խորհրդի անդամներն ամենավճռական կերպով դատապարտում են փոքրամասնությունների ներկայացուցիչների սիստեմատիկ հալածանքները, այդ թվում քրիստոնյաների եւ նրանց հալածանքները, ովքեր, հանդես են գալիս «Իսլամական պետության» ծայրահեղական գաղափարախոսության եւ դրա հետ կապված զինված խմբավորումների դեմ: Անվտանգությմն խորհրդի անդամներն Իրաքի բոլոր համայնքներին կոչ են անում համախմբվելու եւ միջազգային հանրակցության օժանդակությամբ պատասխանելու երկրի ամբողջականության, ազգային բնույթի եւ ապագայի դաժան սպառնալիքին»,- ասված է փաստաթղթում, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: