ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը և խորհրդարանի՝ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանն օգոստոսի 5-ին այցելել են հանրապետության հյուսիս-արևելյան սահմանագծի մի շարք դիրքեր, զրուցել Պաշտպանության բանակի դիրքապահ զինվորների, հրամանատարների ու այս օրերին նրանց միացած ազատամարտիկների հետ:

 

Ա. Ղուլյանն ու Ժ. Գալստյանը շնորհակալություն են հայտնել հայ դիրքապահներին՝ ցուցաբերած մարտական ոգու ու տոկունության և Արցախի պետական սահմանները վստահորեն վերահսկելու համար:

 

Նախատեսվում է ԼՂՀ ԱԺ նախագահի և պատգամավորների այցերը սահմանագծի այլ հատվածներ:

 

ԼՂՀ ԱԺ մամլո ծառայություն