ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը և Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Իզաբել Գինելն օգոստոսի 7-ին հանդիպում են ունեցել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից, դեսպաններն իրենց ցավակցությունն են հայտնել վերջին օրերին Լեռն ային Ղարաբաղի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերի ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին, իսկ աշխատակազմի ղեկավարը ներկայացրել է ներկայիս իրադրությունը:

 

Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանները զսպվածության ու լարվածության լիցքաթափման կոչ են արել կողմերին' հորդորելով խստորեն հարգել հրադադարի պայմանագիրը: Դեսպանները հույս են հայտնել, որ Սոչիում կայանալիք առաջիկա հանդիպումները կնպաստեն հակամարտության խաղաղ կարգավորմանը: