Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանների նկատ մամբ տիրող սպառնալիքների և սահմանափակումների վերաբերյալ: «Մարդու իրավունքների պաշտպաններ Ռասուլ Ջաֆարովի ձերբակալությունը և Էմին Հուսեյնովի նկատմամբ ազատ տեղաշարժման արգելքը ևս մեկ անհանգստացնող վկայություներն են այն բանի, թե ինչպես են մարդու իրավունքների պաշտպանները սիստեմատիկ կերպով քրեական պատասխանատվության կանչվելու սպառնալիքների ենթարկվում Ադբեջանում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ա սվում է ԵԽ հաղորդագրությունում:

 

Նշվում է, որ այս դեպքերն անմիջապես հաջորդել են Բաքվում ադրբեջանցի իրավապաշտպան, Ֆրանսիայի «Պատվո լեգիոն» շքանշանի ասպետ Լեյլա Յունուսի և նրա ամուսնու' Արիֆ Յունուսի ձերբակալություններին, որոնց իրենց հերթին նախորդել են մեծ թվով ակտիվիստների ձերբակալությունները: «Ճնշելով այլախոհներին' Ադրբեջանը խախտում է իր միջազգային պարտավորությունները, որոնք պահանջում են ապահովել խոսքի, հավաքների և միավորումների ազատության իրավունքները: Անհրաժեշտ է, որ Ադրբեջանը փոխի այս իրավիճակը: Առաջին քայլը պետք է լինի իրենց կարծիքն արտահայտ ելու համար բոլոր ձերբակալվածներին ազատ արձակելը»,- ընդգծել է ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը:

 

Եվրոպայի խորհրդի նախարարների խորհուրդը նախագահող Ադրբեջանում, որը պարտավորություններ է ստանձնել մարդու իրավունքների պաշտպանության հարցում, ներկայում երկարատև ժամկետներով ազատազրկման են դատապարտված 10 լրագրող, ձերբակալված են 5 բլոգեր և 8 հասարակական ակտիվիստ:

 

Մամուլի ազատության ինդեքսում Ադրբեջանը 160-րդ տեղում է, իսկ Freedom House-ի ինդեքսում' 183-րդ: