Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին Եվրոպայի լիգայի որակաորման փուլի երրորդ տուրում «Հապոելի» նկատմամբ հաղթանակից հետո (2:1), անդրադարձել է Ռուսաստանի առաջնությանը և հայտարարել, որ անհամբերությամբ է սպասում «Սպարտակի» հետ հանդիպմանը:
«Չգիտեմ «Սպարտակի» հետ խաղում հիմնական կազմում կլինեմ, թե՝ ոչ: Ես կնախապատրաստվեմ խաղին, իսկ որոշումը կկայացնի մարզիչը: Բոլոր մտքերս առաջիկա խաղի մասին են: Խաղը տեղի է ունենալու վաղը, հավանաբար, շոգ կլինի»,- դարպասապահի խոսքերը մեջբերում է sport-express-ը: