Մոսկվայի «Սպարտակի» նոր գլխավոր մարզիչը կդառնա ԲԱՏԷ-ի և «Կուբանի» նախկին մարզիչ Վիկտոր Գոնչարենկոն: Ինչպես հայտնի է դարձել «Чемпионат.com»-ին, «Սպարտակի» ղեկավարությունը բելառուսցի մասնագետի հետ համաձայնություն է ձեռք բերել:
«Սպարտակի» գործող գլխավոր մարզիչ Մուրատ Յակինը մրցաշրջանի ավարտին կլքի ակումբը: Սպարտակցիների այս տարվա ելույթները տնօրենների խորհրդի կողմից գնահատվել է անբավարար, ինչի հետ կապված էլ շվեյցարացին կլքի զբաղեցրած պաշտոնը:
Հունիսի սկզբին պետք է կայանա «Սպարտակի» տնօրենների խորհրդի նիստը, որի ժամանակ պաշտոնական որոշում կընդունվի Յակինին հրաժեշտ տալու և Գոնչարենկոյի նշանակման մասին: Այդ հանդիպման ժամանակ որոշվելու է նաև գլխավոր տնօրեն Ռոման Ասխաբաձեի ճակատագիրը:
Ինքը՝ Գոնչարենկոն, հրաժարվել է այս հարցի վերաբերյալ մեկնաբանություն տալուց: