ՌԴ Հյուսիսային նավատորմի հականավային ուժերը հայտնաբերել և Ռուսաստանի ջրային տարածքներից հեռացրել են օտար սուզանավը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ռուսական «Ռիա Նովոստի»-ն, այս մասին հայտնել է նավատորմի շտաբի բարձրաստիճան պաշտոնյան:
«Օգոստոսի 7-ին Հյուսիսային նավատորմի ուժերը Բարենցի ծովում հայտնաբերել են օտար սուզանավ, որը հավանաբար ԱՄՆ նավատորմին պատկանող «Վիրջինիա» դասի սուզանավ է եղել:
Հյուսիսային նավատորմի հականավային ուժերի ակտիվ գործողությունների արդյունքում սուզանավը հեռացվել է Ռուսաստանի ջրային տարածքից: Սուզանավի հետ կապը տևել է 27 րոպե, ինչից հետո այն լքել է տարածքը»,- ասել է նա: