Արդեն մեկ շաբաթ է, ինչ սիրիահայ բժիշկ Հակոբ Թամիրյանն աշխատանքի է ընդունվել Գավառի բժշկակական կենտրոնում: Այդ կարճ ժամանակի ընթացքում նա ոչ միայն հասցրել է մերվել բուժանձնակազմին, այլ նաեւ որոշել է սեփական օրինակով կոչ ուղղել սփյուռքահայ, մասնավորապես սիրիահայ բժիշկ մասնագետներին, որպեսզի նրանք իրենց ապագան տեսնեն մայր հայրենիքում աշխատանք ու բնակություն գտնելու մեջ:
«Սիրիայում նման հիվանդանոցային պայմաններ ստեղծված չեն, ինչ որ այժմ ունենք Գավառի բժշկական կենտրոնում: Իրենց կվախեցնեն գործի հետ կապված պայմանները, բայց ես կհավատացնեմ, որ գան Սիրիայի եւ տարբեր տեղերի հայ բժիշկները, տեսնեն պայմանները, շփվեն մեր հայրենակիցների հետ: Այդժամ նրանք կհասկանան, որ ամեն ինչ աշխատավարձով չի վերջանում»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հակոբ Թամիրյանը:
Սիրիահայ բժիշկն արդեն բնակարան է վարձել Գավառում, որտեղ ընտանյոք ապրելու եւ աշխատելու ցանկություն է հայտնել: Հակոբ Թամիրյանն իր ոգեւորությունն ու դրական տպավորությունն արտահայտեց նաեւ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանիի' Գավառի ԲԿ կատարած աշխատանքային այցի ժամանակ:
Խոսրով Խլղաթյան