sport.times.amՄադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի'«Սևիլյայի» դեմ խաղում դաշտ դուրս կգա թիմի հիմնական կազմում, հավաստիացնում է իսպանական «AS» պարբերականը: Հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 12-ին Քարդիֆֆում: Հաղորդվում է, որ «Արքայական ակումբի» նորեկ կիսապաշտպաններ Թոնի Կրոսը և Խամես Ռոդրիգոսը նույնպես դաշտում կլինեն առաջին րոպեներից:
Այսպիսով, «Ռեալի»' ամռանը ձեռք բերած ֆուտբոլիստներից միակը, ով կմնա պահեստայինների նստարանին, կլինի դարպասապահ Կեյլոր Նավասը: Կարլո Անչելոտին արդեն հայտարարել է, որ այդ խաղում թիմի դարպասը պաշտպանելու է Իկեր Կասիլյասը: