ՀՀ Նախագահ սերժ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի պահպանման նոր համաձայնագրի կնքման իմաստ չի տեսնում: Այդ մասին «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատասխանելով հարցին'արդյոք ձեռք բերված պայմանավորվածությունները բավարար են հրադադարը պահպանելու համար' նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Հայ-ադրբեջանական սահմանագծում վերջին միջադեպերի մասին չէինք կարող չխոսել, որովհետև միջադեպերի կանխարգելումը բանակցային գործընթացի բաղկացուցիչ մաս է: Բայց առանձին պայմանաավորվածություն որպես այդպիսին ձեռք չբերվեց, ելնելով այն հանգամանքից, որ դա ինքնըստինքյան ենթադրվում է: Չեմ կարծում, որ իմաստ ունի խոսել նոր համաձայնագրի մասին, որովհետև' ինչ տարբերություն այդ համաձայնագիրը հիմա է կնքվում, թե նախկինում է կնքվել, առավել ևս որ նախկինում' 94-95 թվականներին երկու անգամ է կնքվել: Եվ կողմերն ուղղակի պար տավոր են կատարել այդ համաձայնագրի պահանջները: Այլ բան, եթե նոր սկզբունքներ լինեն և նոր սկզբունքների հիմա վրա համաձայնագիրը կնքվի, ընդհանարպես ռազմական ուժ չկրիառելու մասին: Սա ավելի բարձր աստիճան է, քան հրադադարի պահպանման մասին համաձայնագիրը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ'նշել է ՀՀ առաջնորդը:
Սերժ Սարգսյանի խոսքով, ընդհանրապես միջնորդների և հայկական կողմից այդպիսի հարցեր բարձրացվում են, «բայց մենք դեռևս չենք տեսնում, որ Ադրբեջանը դրան դրական է արձագանքում»:
Գնահատելով հանդիպումը' ՀՀ նախագահը նշել է, որ Հայաստանն ընդհանրապես ելնում է այն հանգամանքից, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի ռազմական լուծում գոյություն չունի: «Եվ եթե այդպես, ապա խնդրիրը պետք է լուծվի խաղաղ բանակցությունների միջոցով: Ուստի մենք մշտապես առանց որևէ ձևականությունների, ինչպես ասում են առանց նազ թափելու, մշտապես համաձայնվում ենք հանդիպումներին, առավել ևս բարձր մակարդակով հանդիպումներին և այս դեպքն էլ բացառություն չէր. մենք անմիջապես արձագանքեցինք Ռուսաստանի նախագահի հրավերին' հանդիպելու Սոչիում և ինչպես տեսնում եք հանդիպումը կայացավ»,- նշել է Սերժ Սարգսյանը:
Սոչիում օգոստոսի 10-ին կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը: Սերժ Սարգսյանն ամփոփում է հանդիպման արդյունքները: