ՀՀ ԱԻՆ-ում օգոստոսի 12-ին' ժամը 03.10-ին, տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Միասնիկյան փողոցի թիվ 24 շենքի մոտակայքում այրվում է ավտոտնակ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.10-ին, մարվել՝ 04.36-ին: Այրվել են ավտոպահեստամասեր, կենցաղային և տնտեսական իրեր (մոտ 30 քմ):