ԱԻՆ «911» ծառայությունը  մայիսի 11-ին՝ ժամը 19:39-ին, ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Նանսենի փողոցի թիվ 5/3 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սաֆարյան փողոցի թիվ 10 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում (սեփականատեր Ս.Գ. ) և ավտոտնակին կից կայանած չշահագործվող «Volvo» մակնիշի ավտոմեքենայում:

Հրդեհը մեկուսացվել ժամը 20:19-ին, մարվել՝ 21:17-ին:

Ավտոտնակում այրվել են կենցաղային իրեր (մոտ 3 խմ) և ավտոմեքենան՝ ամբողջությամբ: