Հոկտեմբերի 10-ին, ժամը 04.45-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Գեղանիստ գյուղում այրվում է ավտոտնակ: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.13-ին, մարվել՝ 05.37-ին: Այրվել է 15 անվադող և տանիքի փայտյա կառուցատարերը՝ 80 քմ մակերեսով: