Երևանի ավագանու որոշմամբ դեռ 2009 թվականին հաստատվել է Երևան քաղաքի վարչական տարածքում տնտեսվարողների կողմից անշարժ գույքի և հարակից տարածքների պարտադիր բարեկարգումը սահմանելու կարգը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ամենօրյա հսկողություն է իրականացվում տնտեսվարողների կողմից իրենց հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ: Մայրաքաղաքում հաշվառված է ընդհանուր օգտագործման տարածք ունեցող 14.430 առևտրի և սպասարկման օբյեկտ։ 2014 թվականի 1-ին կիսամյակում բարեկարգման ենթակա ընդհանուր օգտագործման տարածք ունեցող 13889 օբյեկտներից բարեկարգվել է 11890–ը, մնացած տարածքներում աշխատանքներն ընթացքի մեջ են։ Կանաչապատման ենթակա ընդհանուր օգտագործման տարածք ունեցող 4400 օբյեկտներից կանաչապատվել է 2761–ը, մնացածներում գործընթացը շարունակվում է: Պարտադիր բարեկարգման նորմերը չպահպանելու դեպքերի վերաբերյալ տարվա առաջին կիսամյակում կազմվել է 901 արձանագրություն։

 

Երևանի ավագանու որոշմամբ' դեռ 2009 թվականին հաստատվել է Երևան քաղաքի վարչական տարածքում տնտեսվարողների կողմից անշարժ գույքի և հարակից տարածքների պարտադիր բարեկարգումը սահմանելու կարգը: Համաձայն Երևանի ավագանու որոշման՝ յուրաքանչյուր տնտեսվարող պետք է մշտապես բարեկարգ, կանաչապատ և խնամված պահի հարակից տարածքները: Պարտադիր բարեկարգման գործող կարգի մասին տնտեսավորղները, նաև պետական ու հասարակական կառույցները պարբերաբար ծանուցվել են: Յուրաքանչյուրին տրամադրվել է նաև առանձին սխեմա՝ որտեղ նշված է պարտադիր բարեկարգման ենթակա տարածքի սահմանները: