Շախմատի 41-րդ համաշխարհային օլիմպիադայի 10-րդ փուլում օգոստոսի 12-ին Հայաստանի տղամարդկանց հավաքականը կխաղա Վիետնամի, իսկ կանանց հավաքականը՝ Խորվաթիայի թիմի հետ: Գրում է «Արմենպրեսը»

 

Մրցաշարի 9-րդ փուլում ոչ ոքի՝ 2:2 խաղալով Սերբիայի հավաքականի հետ հայ շախմատիստները վաստակեցին 13 թիմային եւ 23,5 անհատական միավոր եւ այժմ զբաղեցնում են 13-րդ տեղը:

 

Տղամարդկանց մրցաշարի առաջատարները Չինաստանի եւ Ֆրանսիայի թիմերն են, որոնք վաստակել են 15-ական թիմային միավոր:

 

10-րդ փուլի կենտրոնական հանդիպումը՝ Չինաստան-Ֆրանսիա մրցամարտն Է, հետաքրքրություն են առաջացնում նաեւ Սերբիա -Ռուսաստան եւ Ուկրաինա-Ադրբեջան մրցամարտերը:

 

Կանանց մրցաշարի 9-րդ փուլում Հայաստանի հավաքականը 1,5:2,5 հաշվով զիջել Է ռուս շախմատիստուհիներին եւ 13 թիմային ու 24 անհատական միավորով այժմ զբաղեցնում Է 11-րդ տեղը:

 

Մրցաշարի առաջատարն Է Ռուսաստանի թիմը՝18 թիմային միավոր: 2-րդ տեղում են չինուհիները՝16 միավոր:

 

Կանանց մրցումների 10-րդ փուլի ամենահետաքրքիր մրցամարտերն են համարվում՝ Ուկրաինա-Ռուսաստան եւ Չինաստան-Իսպանիա հանդիպումները: