Հայաստանի տղամարդկանց հավաքականը շախմատի 41-րդ համաշխարհային օլիմպիադայի վերջին' 11-րդ փուլում կխաղա Չեխիայի, իսկ կանանց հավաքականը՝ Իսպանիայի թիմի հետ:

 

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, 11-րդ փուլի պարտիաները կմեկնարկեն օգոստոսի 14-ին Երեւանի ժամանակով 13.00-ին եւ ոչ թե 16.00-ին, ինչպես նախորդ փուլերը:

 

Հայաստանի շախմատիստուհիները պայքարում են համեմատաբար բարձր տեղի համար, իսկ մեր տղամարդկանց հավաքականը արդեն վայր Է դրել շախմատի օլիմպիադայի չեմպիոնի իր լիազորությունները:

 

Չեմպիոնի կոչման հիմնական հավակնորդներն են Չինաստանի եւ Ռուսաստանի հավաքականները՝ համապատասխանաբար տղամարդկանց եւ կանանց մրցաշարերում: