Նորվեգիայում ընթացող շախմատի 41-րդ համաշխարհային օլիմպիադայի 9-րդ փուլում Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը օգոստոսի 11-ին կխաղա Սերբիայի թիմի հետ:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մրցաշարի 8-րդ փուլում 2:2 հաշվով ոչ-ոքի խաղալով Հնդկաստանի հավաքականի հետ, Հայաստանի շախմատիստները այժմ 12 թիմային եւ 21,5 անհատական միավորով զբաղեցնում են 14-րդ տեղը 177 մասնակից թիմերի ցանկում:
Իսկ մրցաշարի առաջատարն Է Չինաստանի թիմը, որը 9-րդ փուլում 3:1 հաշվով հաղթել Է Ադրբեջանի թիմին եւ վաստակել13 թիմային միավոր: Նույնքան միավոր ունեն նաեւ ֆրանսիացիները:
Ադրբեջանցիները այժմ 4-րդ տեղում են:
Շախմատի օլիմպիադայի կանանց մրցաշարի 9-րդ փուլում Հայաստանի շախմատիստուհիների մրցակիցն Է Ռուսաստանի թիմը, եւ այս հանդիպումը մրցամարտի կենտրոնականն հանդիպումն Է համարվում:
8-րդ փուլում Հայաստանի շախմատի կանանց հավաքականը 3:1 հաշվով հաղթել Է Կոլումբիայի թիմին եւ13 թիմային ու 22,5 անհատական միավորով այժմ զբաղեցնում Է 4-րդ տեղը 136 թիմերիշարքում: Իսկ մրցաշարի առաջատարն Է Ռուսաստանի հավաքականը՝16 թիմային միավոր: