Միացյալ Նահանգներին ոգևորել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նպատակով Ադրբեջանի և Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի հանդիպումը Սոչիում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությանը տված մեկնաբանությու նում հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

 

Նա հատուկ գոհունակություն է հայտնել այն բանի հետ կապված, որ երկու երկրի նախագահները հաստատել են իրենց պարտավորությունները երկխոսության շարունակության և խնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ: «Մենք հուսով ենք, որ շփման գծում իրավիճակը կկայունանա, և կողմերը, քաղաքական կամք դրսևորելով, խնդրի կարգավորման համար կհամագործակցեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ»,- ասել է Ջեյմս Ուորլիքը:

 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հադիպումը տեղի է ունեցել Սոչիում օգոստոսի 10-ին: