ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը ժամանել է Փարիզ, որտեղ հոկտեմբերի 27-ին կկայանա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը' Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի մասնակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ համանախագահը:

 

«Ես ժամանել եմ Փարիզ, որտեղ նախագահ Օլանդը բանակցություններ կիրականացնի նախագահներ Սարգսյանի և Ալիևի հետ: Հուսով եմ, որ բանակցությունները մեզ ավելի կմոտեցնեն ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- գրառման մեջ նշել է Ուորլիքը:

 

Տարվա ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներն արդեն երկու անգամ հանդիպել են: Առաջին հանդիպումը կայացել է պգոստոսի 10-ին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ, երկրորդը' սեպտեմբերի 4-ին Ուելսում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քե րիի նախաձեռնությամբ: