ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը հույս է հայտնել, որ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը կնպաստի ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ շրջանակային փաստաթղթի ստեղծման համար պայմանների առաջացմանը: Այս մասին Ուորլիքը գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:
«Սարգսյանի և Ալիևի' այսօր կայանալիք հանդիպումները կամրապնդեն վստահությունը, կարագացնեն վստահության մթնոլորտի ստեղծման ջանքերը և պայմաններ կստեղծեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ շրջանակային փաստաթղթի համար»,- նշել է Ուորլիքը:
Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները երկրորդ հանդիպումը կունենան ապրիլյան ռազմական գործողություններից հետո: Հանդիպմանը ներկա կլինի նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ով առանձնազրույցներ կունենա երկու երկրի նախագահների հետ: