Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղի ճանապարհին օգոստոսի 11-ին' ժամը 23.30-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակի հենասյանը, որից հետո շեղվել է ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ավտոտնակի պատին:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: